Լրահոս

11.02.2011 15:01


Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ինչպես հայտնում է ադրբեջանական «AZE.az» կայքը, այսօր՝ փետրվարի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆուսիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտեկին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին (Լեհաստան)։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների նարկա իրավիճակը։ Քննարկումների ընթացքում նշվել է բազմամյա հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն Բաքվում հայտարարել է, թե տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքներին» կողմերի հավանություն տալու հետ։

Նշենք, որ այդ այցը սկսվել է փետրվարի 9-ին։ Նախ համանախագահողները Հայաստանում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ և ՊՆ նախարարների հետ։ Ադրբեջանում համանախագահողները հանդիպելու են նաև ԱԳ նախարար Էլման Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը