Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի մշտական ներկայացուցիչ ԳիերմոՏոլոսան, անդրադառնալով փոխարժեքի վերջին օրերի տատանումներին, հայտարարել է, թե երբ երկիրը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ապա փոխարժեքի վերելքներն ու վայրէջքները բնական երևույթ են, և բնակչությունը պետք է սովորի դրանց։
-Ցանկացած զարգացող երկրում, որտեղ փոխարժեքը լողացող է, փոփոխական, միշտ էլ նա կկորցնի, ով գրազ կգա իր ազգային արժույթի դեմ,-ասել է նա։
Գիերմո Տոլոսայի խոսքերով՝ փոխարժեքի տատանումները շատ հաճախ պայմանավորված են հենց փողոցային մանր սպեկուլյացիաներով, ոչ թե խոշոր կազմակերպությունների գործարքներով:
-Շատերը կորցրին, վնաս կրեցին, երբ դոլար գնեցին 415 դրամով, իսկ հետո վաճառեցին 395-ով: Ես կարծում եմ՝ նման վարքագիծը կշարունակվի, երբ բնակչությունը սովորի նրան, որ նման զարգացումները, նման շարժերը տևական են լինելու: Երբեմն նրանք, ովքեր դոլար են գնում, շահում են, իսկ երբեմն էլ տանուլ են տալիս: Դրանք սպեկուլյացիաներ են, որոնք որոշակի սթրես են կրում և միջնաժամկետ կտրվածքով ենթադրում որոշակի կորուստներ: Այն տնտեսություններում, որոնք աստիճանաբար բարելավվում են, ուժեղանում են։ Նման երկրներում ազգային արժույթը սովորաբար միջնաժամկետ հատվածում ուժեղանում է: Թեև այդ ընթացքում կարող են վերընթաց կամ վարընթաց զարգացումներ լինել, բայց ընդհանուր միտումը դեպի ազգային արժույթի ուժեղացումն է,-հավելել է նա:
Ինչո՞ւ է վերջին օրերին դրամի փոխարժեքը տատանվում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, անդրադառնալով փոխարժեքի վերջին օրերի տատանումներին, հայտարարել է, թե երբ երկիրը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ապա փոխարժեքի վերելքներն ու վայրէջքները բնական երևույթ են, և բնակչությունը պետք է սովորի դրանց։

7or.am