Լրահոս

25.06.2019 19:42


Կարճատև տեսակցությունից հետո կլանավորի գուլպայի միջից հայտնաբերվել է հզոր ցավազրկող դեղամիջոց

Կարճատև տեսակցությունից հետո կլանավորի գուլպայի միջից հայտնաբերվել է հզոր ցավազրկող դեղամիջոց

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 25-ին` ժամը 12։00-ի սահմաններում, կարճատեւ տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Կ․-ին, ինչի արդյունքում հայտնաբերել եւ առգրավել են գուլպայի մեջ թաքցված «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը