Կիրո Մանոյան. «Հայաստանի համաձայնության մասին ասվածը, կարծում եմ, հերյուրանք է»
Անդրադառնալով թուրքական լրատվամիջոցներում այն տեղեկություններին, որոնց համաձայն Վաշինգտոնում հայ-թուրքական արձանագրություններին նախորդող ճանապարհային քարտեզ է ստորագրվելու, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը ԼՂՀ որոշ շրջաններից զորքերը դուրս է բերելու՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ դա հավանաբար սադրանք է, և ամեն ասածին հավատալ պետք չէ։ Այդուհանդերձ, նա նշել է նաև, որ հավատալուն էլ այլընտրանք չունենք, քանի որ հայկական կողմը չի խոսում։
-Անպայման չէ ամեն մի ասածի, թեկուզ այդ հայտարարությանը պատասխանել, սակայն երբ խոսքը վերաբերում է Էրդողանի նամակին, իրենք բաներ են ասում, մերոնք չեն ասում այն դեպքում, երբ նամակը մեզ մոտ է,- նշել է Կիրո Մանոյանը։
Նա ասել է նաև, որ հանդիպման ժամանակ շատ բան կարող է քննարկվել, սակայն քննարկվելն այլ բան է, համաձայնվելն՝ այլ. «Հնարավոր է, որ համանախագահողներից մեկ-երկուսն առաջարկում են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը համաձայն է, և Հայաստանի համաձայնության մասին ասվածը, կարծում եմ, հերյուրանք է»։

7or.am