Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել Արչիլ Տալակվաձեն
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառավարող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակվաձեին օրենսդիր մարմնի նոր խոսնակ ընտրելու օգտին: Նիստի ուղիղ հեռարձակումն իրականացվում Էր խորհրդարանի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«94 ձայն՝ «կողմ», ոչ մի «դեմ»: Արչիլ Տալակվաձեն ընտրված Է խորհրդարանի նախագահ»,-քվեարկությունից հեո հայտարարել Է խոսնակի պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին:
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք նիստերի դահլիճը լքել են խորհրդարանական նստաշրջանի սկզբում՝ ի նշան այն բանի դեմ բողոքի, որ օրակարգում չի եղել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի հարցը: Տալակվաձեն զբաղեցնում Էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարի պաշտոնը: Նրա թեկնածությունը կառավարող կուսակցության կողմից որպես միակն Էր դիտարկվում այն բանից հետո, երբ անցած ուրբաթ հրաժարական տվեց խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: