Լրահոս

09.04.2010 13:44


Գիերմո Տոլոսա. «ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերը շատ արդյունավետ են եղել»

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը՝ Գիերմո Տոլոսան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրին՝ասել է, թե այն քաղաքականությունը, որը  ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր, շատ արդյունավետ է եղել։

-Ես անձամբ հավատացած եմ, որ նման քաղաքականություն եթե չլիներ, ապա տնտեսական  անկումը, տնտեսության ծավալների կրճատումը շատ ավելի վատ վիճակում կլինեին։ Նկատի չունեմ, որ կառավարությունն այնքան հզոր է եղել, որ կարողացել է մեկուսացնել  բնակչությունը ճգնաժամի հետևանքներից, բայց եթե չլիներ նման քաղաքականություն, ապա իրավիճակն ավելի վատթար կլիներ։ Ես աշխատել եմ այլ երկրներում, որոնք հայտնվել են համանման իրավիճակներում, և տնտեսական անկման պայմաններում սոցիալական հետևանքները Հայաստանում, համեմատած այդ երկրների հետ, ավելի մեղմ են,-նշել է նա։

Ի դեպ, Գիերմո Տոլոսան անդրադարձել է հարկերի հավաքագրմանը և նշել, որ այդ նույն երկրներում, որտեղ նա աշխատել է, վիճակն ավելի լավ է այդ առումով։

-Պետք է ասեմ, որ Հայաստանում գոյություն ունի ենթաիրականություն, և հարկերի հավաքագրման հարաբերակցությունը, համեմատած տնտեսության ծավալների հետ, շատ քիչ է, եթե համեմատության մեջ ենք  դնում այդ ցուցանիշը ենթասահարային տարածաշրջանային այդ երկրների ցուցանիշների հետ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը