Քաղաքական

25.06.2019 14:57

Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել, որ անկաշկանդ քննադատի իշխանություններին (տեսանյութ)

Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել, որ անկաշկանդ քննադատի իշխանություններին (տեսանյութ)

«Հիմա դեպքեր են զարգանում այն արագությամբ և ոչ մեզ համար ցանկալի ուղղվածությամբ, որ հանդուրժել այս ամենն անհնար է, և ես այս վերջին հանդիպման ժամանակ խնդրել, հորդորել եմ հնարավորություն տա, որ ես ավելի ազատ կարգավիճակ ունենամ, այն է՝ ազատվեմ աշխատանքից այն պայմանով, որ մեր հարաբերությունները մնալու են նույնը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ նախքան սա, երկու անգամ դիմել է Բակո Սահակյանին՝ հրաժարականի համար:

Իսագուլյանը նշեց, որ իր հրաժարականով ոչինչ չի ավարտվում. «Եթե մինչև հիմա ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ, և կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Հավատացեք, նոր մինչև Հայաստանում չկատարենք այն խնդիրը, որը պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է: Ավելի վատ վիճակ Հայաստան-Արցախ հարաբերություններում քան հիմա է, երբեք չի եղել»։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։