Լրահոս

25.06.2019 14:00


Տղամարդն, ի նշան բողոքի, բարձրացել է արագաչափի վրա (լուսանկար, տեսանյութ)

Տղամարդն, ի նշան բողոքի, բարձրացել է արագաչափի վրա (լուսանկար, տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:

Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է, և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:

Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:

Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից՝ նաև ջրադուլ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվեց կատարել ոստիկանների պահանջը:

Աղբյուրը՝ shantnews.am
88-4 89-1

Այս խորագրի վերջին նյութերը