Լրահոս

09.04.2010 13:25


Տուգանվել են խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները

2010 թվականի մարտ ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի 3 և խաղատան կազմակերպման 1 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 1 լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել, ևս 2 շահումով խաղի  կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:

Ընթացիկ ժամանակահատվածում տուգանվել են խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները, համապատասխանաբար  3 մլն 500 հազար,  500 հազար և 200 հազար դրամի  չափով: Նույն ժամանակահատվածում 4 շահումով խաղի և 2 խաղատան  կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում : 

Մարտ ամսվա ընթացքում այս ոլորտից սահմանված կարգով գանձվել է  պետական տուրք' 85 մլն դրամի չափով, որից 50 մլն-ը' խաղատների և 35 մլն-ը' շահումով խաղերի  գծով:
2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը