Քաղաքական

25.06.2019 12:58

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Live News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությանը և ասել, որ ՍԴ դատավոր ընտրված երիտասարդը մեծ կիքս թույլ տվեց՝ հայտարարելով, որ ինքը ՍԴ նախագահն է:
«Հավանաբար, ինքը նկատի ուներ, որ նախկին Սահմանադարությամբ եղել են Սահմանադրական դատարանի անդամ և հիմա դատավոր հասկացությունները, և ինքը միակ դատավորն է: Այստեղ իրավաբանական կազուս կա, քանի որ եթե ինքը ուշադիր նայեր նախորդ Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի նախագահի մասով հատուկ հոդված կար՝ 213 հոդվածը, դա ինձ դուր չի գալիս: Առիթներ լինելու են շփվելու, և ես արտահայտել եմ իմ դժգոհությունը. դատարանը փակել կամ նման հայտարարություններ անելը բումերանգ է, մի օր էլ մեկը իրեն կհայտարարի վարչապետ, մեկը կհայտարարի նախագահ, սրանք պետք է կասեցվեն»,– ասել է նախկին վարչապետը:

Հիշեցնենք, որ 1 անվավեր, 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին ԱԺ–ում երդման արարողության ժամանակ Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով», քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։ Մյուսները, ըստ Գրիգորյանի, ՍԴ անդամներ են, իսկ Սահմանադրության համաձայն` ՍԴ նախագահ կարող է դառնալ ՍԴ դատավորների կողմից ընտրված ՍԴ դատավորը, այլ ոչ թե ՍԴ անդամը։

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։