Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց
Հունիսի 24-ին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը։ Վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։
Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։
NEWS.am–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնել է, որ ողջամիտ չի համարում 200.000 դրամ բռնագանձելու որոշումը և այն կբողոքարկի։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Կողմերի փաստարկների ներկայացումից հետո Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Գյոզալյանը հայտարարեց, որ Փաշինյանի նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե անձը: Այսպիսով, Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք հրաժարվում են հայցից: