Քաղաքական

24.06.2019 19:57

Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Նարեկ Մալյան (տեսանյութ)

Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Նարեկ Մալյան (տեսանյութ)

Մամեդյարով եւ Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ խոսելով Վաշինգտոնում կայացած Մամեդյարով եւ Մնացականյան հանդիպումից:

«Ես այսօր ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով եւ Մնացականյան հանդիպման ընթացքում ձեռք են բերվել արդեն որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ, եւ այդ ճանապարհին իրենց խանգարում է բացառապես Սահմանադրական դատարանը. նրանց համար շատ կարեւոր է, որ ՍԴ-ում ունենան ՀՔԾ-ի կամակատարին, ՀՔԾ-ի գրպանային փաստաբանին, մարդու, ով կյանքում գիտական աշխատանք չի արել, մարդ, ով հայտնի է որպես տխմարագույն դեմագոգ, այդ մարդու միջոցով ճնշել Սահմանադրական դատարանը եւ այդ դատարանի միջոցով հետագա կայանալիք վճիռները»,-հայտարարեցՄալյանը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։