Լրահոս

11.02.2011 14:49


Արամ Կարապետյանը կառաջադրի իր թեկնածությունը

Արամ Կարապետյանը կառաջադրի իր թեկնածությունը

-Կարծում եմ, որ ամենահետաքրքիրն այն է, որ ընդհանուր ընդդիմությունը քաղաքական տանիք, որպես այդպիսին, չունի,-լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և հավելել,- մասնավոր դեպքերում տարբեր տեղերում տարբեր տանիքներ կան։ Կան անտանիքավորներ, կան տանիքներով։

Ինքը՝ Արամ Կարապետյանը, իր խոսքերով, քաղաքական տանիք չունի։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի տանիք ունենալ-չունենալուն, Ա. Կարապետյանն ասել է.

-Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական տանիք չունի և դժվար էլ ունենա։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հավանականությանը, նա նշել է, որ ընտրությունները Հայաստանում, իր կարծիքով, հիմք են դառնալու հեղափոխական գործընթացների համար։

-Ընտրությունները հետաքրքրում են լուրջ քաղաքական գործիչներին հեղափոխական գործընթացները սկսելու, քաղաքական պահ դարձնելու իմաստով։ Որովհետև բոլորն էլ հասկանում են՝ ի՞նչ ընտրություն Հայաստանում։ Ի՞նչն է փոխվել Հայաստանում, որ ընտրություններն էլ նորմալ լինեն։ Լցնողները պատրաստ են, փողերը պատրաստ են, այսինքն ամեն ինչ պատրաստ է հերթական ցիկլ մտնելու։ Մնացել է՝ Սերժ Սարգսյանն ուժայինների հետ խնդիրը լուծի, որ լրիվ իրենը լինեն, որ լցնողների ու չլցնողների խնդիրը լուծեն։ Վե՛րջ,-ընդգծել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններին ինքն առաջադրվելու է, չնայած վստահ է, որ իր բնակության հետ կապված խնդիրներ այս անգամ էլ առաջանալու են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը