«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադին մեկնաբանել է իրանական զինուժի կողմից ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կործանումը:
Ըստ նրա՝ սա կոշտ պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը, և եթե առաջիկայում ԱՄՆ-ը շարունակի խախտել Իրանի օդային տարածքը, կստանա նորից նույն պատասխանը։
Ռազմածովային ուժերի հրամանատարը մասնավորապես շեշտել է. «Թշնամին բարձր տեխնոլոգիայով օժտված անօդաչու թռչող սարքը ուղարկել էր արգելված գոտի և տեսավ, որ չեզոքացրինք։ Բացահայտ կերպով հայտարարում ենք, որ եթե նույն բանը կրկնվի, թշնամուն տրվելիք մեր կոշտ պատասխանը նորից նույնն է լինելու, և թշնամին գիտի այդ մասին»։

Աղբյուրը՝ «Էմենիհաբեր»