Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր կարիերայի գլխավոր սխալը համարում Է այն, որ Google կորպորացիային թույլ Է տվել ձեռք բերել եւ զարգացնել Android օպերացիոն համակարգը, որը շուկայում մրցակցում Է սոսկ Apple ընկերության iOS-ի հետ, որը տեղակայվում Է նրա արտադրանքի վրա: Նման մշակումն իր ընկերությանը թույլ կտար «դառնալ հաղթող», մեջբերում Է Գեյթսի խոսքը Fox Business հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ծրագրային ապահովման, առանձնապես օպերացիոն համակարգերի աշխարհում շուկաներն աշխատում են «հաղթողն ստանում Է ամեն ինչ» սկզբունքով»,- ասել Է ձեռնարկիչը՝ ելույթ ունենալով ներդրողների հետ կայացած հանդիպմանը:
«Ուստի իմ ամենամեծ սխալը ես համարում եմ այն, որ ինչ-որ պատճառով չհասա այն բանին, որ Microsoft-ը դառնա այն, ինչն Android-ն Է»,- ասել Է նա: Android-ը շարժական օպերացիոն համակարգ Է, որով հանդերձված Է Apple-ի կողմից չարտադրվող սմարթֆոնների մեծ մասը:
«Microsoft-ը կհաղթեր բնական ճանապարհով»,- ասել Է Գեյթսը, որը շուրջ 106 միլիարդ դոլար կարողությամբ համարվում Է երկրորդը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով սոսկ Amazon խոշորագույն առցանց-մանրավաճառի ղեկավար Ջեֆ Բեզոսին (119 միլիարդ դոլար):
«Շուկայում տեղ կա ոչ Apple-ի սոսկ մեկ օպերացիոն համակարգի համար, եւ գիտեք, թե դա ինչ արժեք ունի: 400 միլիարդ դոլար, որը Google ընկերությունից կփոխադրվեր Microsoft ընկերություն»,- մեջբերում Է հեռուստաընկերությունը նրա խոսքը: Android օպերացիոն համակարգն սկզբնապես մշակել Է համանուն ընկերությունը, որը 2005 թվականին 50 միլիոն դոլարով ձեռք Է բերել Google-ը:
2007 թվականին հայտարավել Է OC-ի ստեղծման մասին, որի առաջին տարբերակի շնորհանդեսը կայացել Է 2008 թվականի սեպտեմբերին: IDC խորհրդատվական ընկերության տվյալներով՝ այդ համակարգով սարքերը 2017 թվականի առաջին եռամսյակում զբաղեցրել են սմարթֆոնների համաշխարհային շուկայի 85 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: