Հանձնաժողովը թույլատրել է «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը:
Հանձնաժողովը որոշումը կայացրել է' հիմք ընդունելով «Ամերիաբանկի»ե, դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի և «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» Կիպրոսի Հանրապետության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմելով Հանձնաժողով հայտնել է, որ «Կասկադ բանկի» բաժնետոմսերը ձեռք են բերվելու «Ամերիաբանկի» ավելի քան 99,99 % բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից (վերջին երկուսը անձանց խումբ են հանդիսանում): Դիմումներով Հանձնաժողով է ներկայացվել համակենտրոնացման հայտարարագիրը: Վերոնշյալ գործարքով նախատեսվում է անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չեն անձանց խմբի և «Կասկադ բանկի» համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկ» -«Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» անձանց խմբի և «Կասկադ բանկ» ընկերության համակենտրոնացումը' անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերման միջոցով: