Աշխարհ

24.06.2019 16:00


Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ Է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում՝ չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական արգելքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսքն այն մասին Է, որ այժմ («Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա) Իվանիշվիլին պետք Է հեռացնի (ներքին գործերի նախարար Գեորգի) Գախարիային, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին եւ անհապաղ նշանակի արտահերթ համամասնական ընտրություններ, ինչպես նաեւ հեռացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Թամարա Ժվանիային»,- հայտարարել Է Սահակաշվիլին տեսաուղերձում, որը հրապարակված Է Facebook-ում:

Այս խորագրի վերջին նյութերը