Լրահոս

09.04.2010 11:08


Բակո Սահակյան. «Սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 8-ին ընդունել է այս տարվա մարտի 7-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ուշու մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչված արցախցի մարզիկ Դավիթ Գրիգորյանին, նրա մարզիչ Սայաթ Բաղդասարյանին, ինչպես նաև հանրապետության անվանի մարզիչներ Արտո Առստամյանին և Էռնեստ Միրզոյանին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին սպորտի բնագավառում այս կարևոր ձեռքբերման առթիվ' նշելով, որ մեր մարզիկների հաղթանակը մեր ողջ ժողովրդի հաղթանակն է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար, և պետությունն այսուհետ էլ կշարունակի աջակցել Արցախում այս բնագավառի զարգացմանը:
Հանդիպման վերջում Նախագահը Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրաված Դավիթ Գրիգորյանին և նրա մարզչին հանձնել է դրամական պարգևներ, իսկ Արտո Առստամյանին և Էռնեստ Միրզոյանին' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավավոր կոչումը հավաստող վկայականներ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը