Աշխարհ

24.06.2019 12:53


Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների պահանջների մի մասը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

«Վրացական երազանքը» որոշում Է ընդունել 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ անցման զրոյական արգելքով»,-ասել Է Իվանիշվիլին բրիֆինգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը