Քաղաքական

24.06.2019 12:05

Վրաստանում ՀՀ դեսպանությունը զբաղվում է Վերին Լարսում ավտոբուսից իջեցված ՀՀ քաղաքացիների խնդրով

Վրաստանում ՀՀ դեսպանությունը զբաղվում է Վերին Լարսում ավտոբուսից իջեցված ՀՀ քաղաքացիների խնդրով

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է տանում Վերին Լարսում մնացած հայկական ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսի ուղևորների տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Նշենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում են Մոսկվայից Հայաստան ժամանող ավտոբուսի 48 ուղեւոր, այդ թվում 13 երեխա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Նախնական տեղեկություններով՝ սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։

Հայ վարարոդին այս պահին հարցաքննում են։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։