Լրահոս

24.06.2019 07:44


Ըստ նախնական արդյունքների՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Ըստ նախնական արդյունքների՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները մոտենում են իրենց հանգուցալուծմանը: Արդեն հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները։ Չնայած արդյունքները դեռ նախնական են, բայց ձայների ակներև տարբերությամբ առջևում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Այս պահի դրությամբ ձայների հարաբերակցությունն այսպիսին է` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմն ունի քվեների 45.24 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ 53.92 տոկոսը։

Ինչպես երևում է, այս անգամ իշխող կուսակցությունն արդեն ստիպված հաշտվում է պարտության հետ և չի պատրաստվում այլ քայլերի դիմել:

Բինալի Յըլդըրըմն արդեն իսկ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին և ցանկացել նրան բեղմնավոր գործունեություն ի շահ Ստամբուլի: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու նորընտիր քաղաքապետին իր գործունեության ընթացքում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը