Քաղաքական

23.06.2019 20:05

Հաջորդ անգամ փիղ կամ կրակադիլ եմ բերելու. կառավարության դիմաց ավանակ բերած քաղաքացի (տեսանյութ)

Հաջորդ անգամ փիղ կամ կրակադիլ եմ բերելու. կառավարության դիմաց ավանակ բերած քաղաքացի (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը կառավարությունից պահանջում է իրեն վերադարձնել իր բնակարանը, որը մի խումբ մարդկանց կողմից խաբեությամբ իրենից խլել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։ Նրա խոսքով՝ իրեն խաբած անձի՝ Սամվել Սամվելյանի թիկունքում կանգնած է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ֆելիքս Ցոլակյանը մեծ դեր է տարել։ Նա Սամվել Սամվելյանի հորեղբոր աղջկա ամուսինն է։ 2018թ–ի դեկտեմբերին մենք բարձրացանք Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ինքն ասեց հա, ես տեղյակ եմ, բայց ես կապ չունեմ»,–ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի իր հարցին լուծում տան։

«Ես դիմել եմ, որ ինձ ընդունի. Ես հիասթափված եմ, ոնց որ քարկոծեն, դրա համար ես ավանակ ճարեցի, բերեցի, որ ավանակով ակցիա անցկացնեմ, վաղը, մյուս օրը մի հատ փիղ եմ բերելու կամ կրակադիլ կբերեմ»,–ասաց Դավթյանը։

Ռազմիկ Դավթյանի քրոջ՝ Ջուլիետա Դավթյանի խոսքով՝ երկար ժամանակ ստիպված են եղել ապրել շքամուտքում, այնուհետեւ դրսում։

«Մեր ամբողջ իրերը շպրտել են փողոց։ Իմ ծնողի սարքածն է, սիրտս ուղղակի ցավում է, որ տեսնում եմ»,–ասաց Ջուլիետան։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Դավթյանը ավանակ էր բերել կառավարության շենքի դիմաց՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Դավթյանն իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։ Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացուն ներկայացրել էին ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 113–րդ հոդվածով կազմվել է արձանագրություն, ինչից հետո նա ազատ է արձակվել։ Նշենք, որ 113–րդ հոդվածով նախատեսված է քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։