Ջերմուկում ոչ սթափ երիտասարդը հարվածել է շտապօգնության դիմապակուն ու հայհոյել
Շտապօգնության հերթապահ բժիշկը հունիսի 21-ին՝ ժամը 01.30-ին, հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 26-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քննությամբ պարզվել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում, «ՎԱԶ-21015» ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ խուլիգանության համար ձերբակալվածը և Ջերմուկի 2 բնակիչներ ծեծի են ենթարկել մեքենայի տիրոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Այնուհետև նույն երիտասարդը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։ Պարզվել է նաև, որ վիճաբանության 4 մասնակիցները ընկերներ են, որոնք միասին ոգելից խմիչք էին օգտագործել Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում այնուհետև վիճել։ Վիճաբանության մյուս 2 մասնակիցները ներկայացվել են քննության։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։