Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում ի դեմս Տիգրան Կարապետյանի՝ «Ժողովրդական» կուսակցության ի հայտ գալուն, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե դա շատ հետաքրքիր բան է։
-Եթե որևէ մեկն ինձ ասի, թե Տիգրան Կարապետյանը հիմա քաղաքական դաշտում ի՞նչ է ուզում...,-ասել է նա։
«Կարապետյանը պահանջելու է իշխանությունների հրաժարականը». լրագրողներից մեկի այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Կարապետյանն ասել է.
-Պահանջի՝ կմտածենք։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինքը Տիգրան Կարապետյանին իշխանական նախագիծ համարո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանել է.
-Ես ոչ մի բան չեմ համարում, ես գիտեմ, որ կա Սերժ Սարգսյան նախագիծ։ Ինքը ցանկանում է նորից դառնալ նախագահ։
Արամ Կարապետյանը՝ Տիգրան Կարապետյանի մասին

7or.am