Լրահոս

22.06.2019 13:40


Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը ապահովվում է ոստիկանության կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե երբ են դատավորները դիմել ոստիկանություն`իրենց անվտանգությունը ապահովելու հարցով:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը երկրորդ դատավորն էր, ով Արցախի հանրապետության նախկին եւ ներկայիս նախագահների անձնական երաշախավորության հիման վրա փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այս պահին քննում է Գլխավոր դատախազության բողոքը` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը