Քաղաքական

22.06.2019 11:55

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են, բոլոր իշխանությունների հետ իմ հարաբերությունները եղել են նորմալ, քանի որ ընտրություններով արդար ընտրվել եմ, ոչ թե ընտրակաշառքներով, ժողովուրդն է ինձ ընտրել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով ԲՀԿ քվոտայով է առաջադրվել:

«Երբ հեղափոխության ժամանակ ժողովուրդը եկավ քաղաքապետարանի դիմաց, ասաց՝ միանո՞ւմ եք մեզ, ես իջա, ասացի, որ, իհարկե, միանում եմ, ժողովուրդ ջան: Ասացի՝ Եթե չեք ուզում ինձ, ես կարող եմ հրաժարական տալ: Միաձայն պատասխանեցին՝ ուզում ենք քեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը միշտ աշխատել է օրենքներով, Սահմանադրությամբ եւ ՏԻՄ օրենքով. իր մոտ կանոններ չեն փոխվել:

Նա հավաստիացրեց, որ իշխանությունների կողմից չի եղել պաշտոնից հեռանալու հորդոր. «Մեզ ժողովուրդն է ընտրել, ժողողվուրդը կարող է ասել՝ հեռացիր կամ մնա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Վարդան Ղալումյանը պատասխանեց. «Կորոշեմ. ամեն ինչ էլ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»:

Հարցին, թե ինչու է ժամանակ առ ժամանակ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ եթե մարդը ինչ-որ աշխատանքներ է կատարում, անպայման հայտնվելու է ուշադրության կենտրոնում.

«Եթե ոչ մի բան չանեմ, ոչ մեկի ուշադրության կենտրոնում չեմ հայտնվի»:

Նա հավաստիացրեց, որ ինչքան դատական հայց է եղել իր դեմ, միշտ իր օգտին է ավարտվել. «Հիմա էլ իմ դեմ պաշտոնական դիրքի չարաշահման հոդված կա հարուցված, բայց ես վստահ եմ, որ գործը կարճվելու է, որովհետեւ հիմքեր չկան»:

Նշենք, որ Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ի աջակցությամբ 2011 թվականին եւ վերընտրվել է 2013-ին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։