ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքները կտրականապես հրաժարվել են մասնակցել անօրինական ներգաղթյալների արտաքսման գործողություններին
ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքները, որտեղ անօրինական միգրատների նկատմամբ ներգաղթային արշավների ալիք է սպասվում, հայտարարել են, որ չեն համագործակցելու դաշնային իշխանությունների հետ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ներգաղթային եւ մաքսային ոստիկանության տնօրենի պաշտոնակատար Մարկ Մորգանն ասել էր, որ նրանց նպատակը կլինի այն անօրինական միգրատների ընտանիքների արտաքսումը, որոնք ԱՄՆ-ի ներգաղթային դատարանից արտաքսման կարգադրագրեր են ստացել:
Washington Post-ը հաղորդում է, որ գործողությունը պետք է սկսվի կիրակի եւ դրա թիրախ կդառնա մինչեւ 2000 ընտանիք, որոնք արտաքսման են սպասում ԱՄՆ 10 քաղաքներում, այդ թվում Հյուսթոնում, Մայամիում, Չիկագոյում եւ Լոս Անջելեսում:
Հաղորդվում է, որ Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆուտը հայտարարել է, որ արգելափակել է ներգաղթային եւ մաքսային ոստիկանության հասանելիությունը Չիկագոյի ոստիկանության բաժնի տվյալներին, որոնք կապված են արտաքսման գործողությունների կատարման հետ:
«Ես նաեւ անձամբ խոսել եմ ներգաղթային եւ մաքսային ոստիկանության ղեկավարության հետ եւ ծանրակշիռ առարկություններ ներկայացրել նման արշավների կապակցությամբ:
Ավելի ուշ ես հայտնեցի, որ Չիկագոյի ոստիկանության բաժինը չի համագորկացելու կամ նպաստելու ներգաղթային եւ մաքսային ոստիկանության որեւէ գործողությունների իրականացմանը», - ասել է Չիկագոյի քաղաքապետը:
Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեսթեր Թերներն իր հերթին նշել է, որ քաղաքի միգրանտներն իրենց հարուստ մշակութային ավանդն են ներդրել եւ հավելել.
«Քաղաքը չի փորձելու իրականացնել ներգաղթային եւ մաքսային ոստիկանության աշխատանքը եւ չի խոչընդոտելու ներգաղթային եւ մաքսային ոստիկանությանը»:

Աղբյուրը՝ news.am