39–ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Գյումրու «50-ամյակի» կամրջից
Հունիսի 21-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ա.Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին: