Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներն արդեն ցրվել են: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիայի» տեղում աշխատող լրագրողը:
Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցներին երեկ արդեն միացել էին նաև մեծաթիվ ուսանողներ: Զուգահեռաբար, բողոքի ցույց էր անցկացվում նաև Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքում:
Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջով արդեն հրաժարական է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Ցուցարարները նշում էին, որ գլխավոր մեղավորներից է նա, ով թույլ է տվել ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի մուտքը Թբիլիսի:
Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Աղբյուրը՝ aliq.ge