Լրահոս

08.04.2010 18:52


Սա ավանդների հետ կապված օրինագի՞ծ է, թե՞ ուղղակի հարգանքի տուրք

ԱԺ չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի վերջին օրը խորհրդարանում քննարկվում էր «2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Հիշեցնենք, որ այդ լրացումների հիմնական նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ավանդների փոխհատուցման արտահերթ հնարավորություն նախատեսելն էր։

-Այս նախագիծը մեր հարգանքի տուրքն է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին,-ամբիոնից հայտարարել է հիմնական զեկուցողը՝ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նույն հարցի վերաբերյալ ասել է, թե օրենքի նախագիծը նախատեսում է մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ խնայդրամարկղում ներդրված գումարների հետ կապված արտահերթ կարգով փոխհատուցում այն վետերաններին, ովքեր մարտնչել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ հայտարարել է, որ եթե մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ապա կառավարությունն ամենևին կաշկանդված չէր շատ փոքրիկ մի օրենք ձևակերպել և բերել խորհրդարան.

-Չեմ հասկանում՝ սա ավանդների հետ կապված օրինագի՞ծ է, թե՞ ուղղակի հարգանքի տուրքի հետ կապված։ Եթե սա հարգանքի տուրք է, ապա մենք տարբեր կերպ կարող էինք մեր շնորհակալությունը հայտնել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը