Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները (տեսանյութ)
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի կոչին ի պատասխան նրա աջակիցներն այսօր՝ ժամը 19:00-ին, հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում ևվերսկսել բողոքի ցույցերը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել:Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից:
Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն երեկ երեկոյան Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հեռանալ պաշտոնից:
Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները (տեսանյութ)
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի կոչին ի պատասխան նրա աջակիցներն այսօր՝ ժամը 19:00-ին, հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում և վերսկսել բողոքի ցույցերը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից:
Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն երեկ երեկոյան Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հեռանալ պաշտոնից:
Աղբյուրը՝ Tert.am