Թբիլիսիի իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել ու բերման չեն ենթարկվել
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ երեկ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիային հետևած բախումների ժամանակ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան։
«Հայտնում ենք, որ հունիսի 20-ի՝ լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ aliq.ge