Աշխարհ

21.06.2019 17:50


«Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, մենք քայլեր կձեռնարկենք». Հունաստանի արգործնախարար

«Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, մենք քայլեր կձեռնարկենք». Հունաստանի արգործնախարար

Հունաստանի և Կիպրոսի իշխանությունների հորդորով հունիսի 20-ից 21-ը տեղի ունեցող Եվրամիության (ԵՄ) գագաթաժողովին քննարկվելու է նաև Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան ափերին իրականացվող գազաորոնողական աշխատանքների հարցը։ Հունաստանը և Կիպրոսը շահագրգռված են, որ ԵՄ արձագանքը կոշտ լինի այդ հարցի շուրջ։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրուգալոսը «Euronews» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ առկա իրավիճակում Բրյուսելը պարտավոր է կոնկրետ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ։

Մասնավորապես, ասել է. «Քանի որ ԵՄ անդամ ամեն մի երկրի սահման համարվում է ԵՄ սահման, հետևաբար Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին նաև ԵՄ բացառիկ տնտեսական գոտի է, և այստեղ Թուրքիայի ապօրինի գործողություններին վերջ տալու համար կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն»։

Հունաստանի արտգործնախարարն էլ նշել է, որ եթե Թուրքիան շարունակի իր սադրիչ գործողությունները, գնալով ավելի կմեկուսանա եվրոպական հասարակությունից և Հունաստանն էլ իր հերթին արդեն շատ կոշտ առարկայական քայլեր կձեռնարկի։

Աղբյուրը՝ «էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը