Աշխարհ

21.06.2019 19:13


Թուրքիան Կիպրոսի ջրային տարածք է ուղարկել 2-րդ հորատիչ նավը (տեսանյութ)

Թուրքիան Կիպրոսի ջրային տարածք է ուղարկել 2-րդ հորատիչ նավը (տեսանյութ)

Թուրքիան երկրորդ հորատիչ նավն է ուղարկել Միջերկրական ծովում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածք։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

«Yavuz» անվամբ նավը, ինչպես և դրա նախորդը՝ Fatih-ը, տարածքում սկսել են իրականացնել գազի և նավթի հորատման աշխատանքներ, ինչին դեմ են մի շարք երկրներ, գլխավորապես՝ Հունաստանը և Կիպրոսը։

«Yavuz» նավը կարող է հորատման աշխատանքներ իրականացնել մինչև 3300մ խորության վրա։ Հետաքրաքականն այն է, որ նշյալ նավի անվանումը եղել է նախապես «DEEPSEA METRO I», սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ այն անվանափոխվել ու ստացել է «Yavuz» անվանումը՝ ի պատիվ Օսմանյան կայսրության սուլթաններից մեկի։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը