Քաղաքական

21.06.2019 15:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման փաստի վերաբերյալ:

«ԱՊԱ»-ն, ԱԳՆ մամուլի ծառայությանը վկայակոչելով, հաղորդում է, որ ադրբեջանական կողմը երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հունիսի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազամկերպման համար որպես ավելի վաղ նույն ձեւաչափով Փարիզում եւ Մոսկվայում կայացած հանդիպումների շարունակություն:

«Կարծում ենք, որ նման հանդիպումները դրական բնույթ ունեն եւ նպաստում են բանակցային գործընթացի զարգացմանը: Ավելի քան երեք ժամ տեւած հանդիպման շրջանակում քննարկման հիմնական թեման Փարիզում եւ Մոսկվայում նախարարների նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերն էին:

Վաշինգտոնում հանդիպման ժամանակ համանախագահները երկու կողմերի քննարկման են ներկայացրել կոնկրետ արդյունքների ձեռք բերմանը, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ:

Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նույն ձեւաչափով հերթական հանդիպումն անցկացնելու մասին», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

Աղբյուրը news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։