Քաղաքական

21.06.2019 14:39

«Ես բացարձակ չեմ ցանկանա, որ ուժով երկրում հարցեր լուծվեն». Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկի մասին

«Ես բացարձակ չեմ ցանկանա, որ ուժով երկրում հարցեր լուծվեն». Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկի մասին

«Ես կդժվարանամ ասել, որովհետև երեկվանից հետևում եմ գործընթացին, սահմանադրագետները և իրավաբանները բաժանվել են ուղիղ 2 հավասար ճամբարների, մի մասը պաշտապնում է այն թեզը, որը ներկայացրել են Վահե Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը, որ Վահե Գրիգորյանն իրավունք ունի ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը, որովհետև այնտեղ կա ՍԴ անդամ, դատավոր և այլն, սահմանադրագետների մի հատված գտնում է, որ սա ուզուրպացիա է, քաղաքական գործիչների մի մասը գտնում է, որ սա իշխանության բռնազավթում է և քրեական հանցագործություն և այլն»,-168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը խիստ զարմանալի ու մեծապես մտահոգիչ է: Նա նշեց, որ քանի որ սահմանադրաագետ չէ, չի կարող պաշտպանել կողմերից մեկին և ասել, թե ով է իրավացի.

«Բայց ես մի բան կարող եմ ասել որպես պատգամավոր՝ ես բացարձակ չեմ ցանկանա, որ ուժով երկրում հարցեր լուծվեն: Երկրում հարցերը պետք է լուծվեն բացառապես օրենքով»:

Թե օրենքով ո՞վ է ճիշտ, Ն.Զոհրաբյանը ցանկություն հայտնեց այդ հարցի պատասխանը լսել որևէ կողմին չհարող, ոսկե միջինում գտնվող սահմանադրագետներից, օրինակ՝ Գագիկ Ղազինյանից, Գևորգ Դանիելյանից, որպեզի քաղաքական գործիչներն էլ հասկանան այս ամբողջ պատմության ճշմարտության գինը:

Թե ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Ն.Զոհրաբյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե որքանով են իրավական Վահե Գրիգորյանի և նրա համակիր իրավաբանների ու քաղաքական ուժերի քայլերը.

«Եթե դրանք լինեն իրավական և այն, ինչ ասում է Վահե Գրիգորյանը, տեղավորվում է ՀՀ Սահմանադրության մեջ, ապա ես մեծ արձագանք միջազգային կառույցներից չեմ ակնկալում: Իսկ եթե այն մյուս թևն է ճիշտ, ապա կարծում եմ, Վենետիկի հանձնաժողովն ու մյուս կառույցները սա կհամարեն իշխանության թևի ուզուրպացիա»:

ՌԴ դեսպանի՝ Ռոբերտ Քոչարյանի, ապա Հրայր Թովմասյանի հետ հանդիպումներում փոխկապակցվածության վերաբերյալ Ն.Զոհրաբյանը նշեց, որ տեսականորեն ամեն ինչ էլ կարելի է մտածել, բայց քանի որ ինֆորմացիա չկա, թե Հրայր Թովմասյանի հետ դեսպանն ինչ է խոսել, ապա դժվար է որևէ գնահատական հնչեցնել:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։