«Մենք տեղյակ ենք եղել իրավիճակից». Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
Վահե Գրիգորյանը չի ասել, որ ինքը ՍԴ նախագահն է, նա հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ չի կարող լինել ՍԴ երկրորդ նախագահ, եւ այստեղ հանցակազմ կա:
Դիտարկմանն ի պատասխան, որ պաշտոնապես ՍԴ նախագահը շարունակում է լինել Հրայր Թովմասյանը, «Իմ քայլի» ղեկավարը կրկնեց Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը, որ ՍԴ-ում կա երկու դատավոր, եւ այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:
Նա նաեւ հիշեցրեց, որ հարցի քննարկումը լինելու է հենց ՍԴ ներսում, եւ պետք է սպասել նրա կողմից հայտարարություններին:
Ավետիք Իշխանյանի մեկնաբանությանը, որ նույն տրամաբանությամբ չի կարելի ասել ԱԺ անդամ կամ խմբակցության անդամ, պետք է ասել ԱԺ պատգամավոր եւ խմբակցության պատգամավոր, Լիլիթ Մակունցը հակադարձեց.
«Վստահ եմ՝ պարոն Իշխանյանը գիտի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների արդյունքում, եւ որն է տարբերությունը ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր լինելու միջեւ: Համեմատությունն ինձ համար ընդունելի ու տրամաբանական չէ»:
Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ես ունեմ համոզմունք, որ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել»:
Դիտարկմանը, որ դիտավորյալ այսքան ժամանակ իշխանությունը լռել է, մինչեւ Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ դատավոր, նոր բարձրաձայնեն այն մասին, որ ՍԴ-ն չի կարող ունենալ անդամներ, կարող ունենալ միայն դատավորներ, Լիլիթ Մակունցը հակիրճ արձագանքեց. «Մենք տեղյակ ենք եղել իրավիճակից»:
Մակունցը նաև նշել է՝ ամենայն հավանականությամբ՝ վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն:
«Մենք ակտիվորեն զբաղվում ենք վեթինգի գործընթացով եւ նրանով, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհը այն իրականացնելու համար: Աշխատում էինք նաեւ նախագծի վրա, մանրամասները հիմա չեմ հրապարակի միայն մի բանի համար, որովհետեւ կարծում եմ՝ մինչեւ ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում կլինի, թե ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգի իրականացումը, թե ինչպիսին է ճանապարհային քարտեզը»,-հայտարարեց Մակունցը:
Ինչ վերաբերում է վեթինգի վերաբերյալ այլ խմբակցություններից առաջարկներին, Մակունցն ասաց, որ գրավոր առաջարկներ չեն ստացել ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ «Լուսավոր Հայաստանից»:
«Բայց ԼՀԿ-ի առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ եւ համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ երբ արդեն կունենանք փաստաթուղթ, որի վրա կարող ենք հիմնվել, ԼՀԿ-ն ունի նաեւ առաջարկներ, օրինակ, վեթինգի անցկացման չափանիշների հետ կապված: Դա ես՝ որպես խմբակցության ղեկավար, ուրախությամբ եմ ընդունել եւ պատրաստակամություն եմ հայտնել քննարկելու: Իրենք այդ առնչությամբ որոշակի պատկերացումներ ունեն, որը կքննարկենք անպայման»,-ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը:

Աղբյուրը՝ news.am