Քաղաքական

21.06.2019 14:25

Հեղաշրջման ուրվականը շրջում է Հայաստանում

Հեղաշրջման ուրվականը շրջում է Հայաստանում

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և ինքն իրեն նույն դատարանի նախագահ հռչակած դեմագոգ-իրավաբան Վահե Գրիգորյանը նախօրեին բացահայտեց իշխանությունը բռնազավթելու Նիկոլ Փաշինյանի վերջնական ծրագիրը: Ներկայումս գործող Սահմանադրության 213-րդ հոդվածով կարգավորված է ՍԴ-ի անդամների պաշտոնավարման կարգը, և Վահե Գրիգորյանի «իրավաբանական» մանիպուլյացիանները ոչ այլ ինչ են, քան հակասահմանադրական գործողություններ:

Մայիսին 21-ին դատարանները շրջափակելու իշխանությունների ողորմելի ակցիան ի ցույց դրեց Փաշինյանի կառավարության սնանկությունը, ինչպես նաև այն, որ «հեղափոխությունից» մեկ տարի անց գործող վարչախումբը վերջնականապես մսխել է հանրային վստահության ռեսուրսը: Դրա լավագույն ապացույցը Երևանի և մարզային դատարանների առջև հավաքված ավելի քան փոքրաթիվ իշխանամետ զանգվածն էր, որ նույն Փաշինյանի սորոսական համախոհների գնահատմամբ չեր գերազանցում 2-ից 3 հազարը: Հասկանալի է,որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը իրենց ընտանիքներով, ազգական-բարեկամներով, ու քավոր-սանիկներով է կարողացել ապահովվել դատարանների շրջափակումը: Ուստի ժողովրդի մասնակցության և այդ ժողովրդի ընտրյալ կառավարությունը լինելու մասին բոլոր հայտարարությունները այլևս կապ չունեն իրականության հետ:

Այս իրողությունը հասկացել է նաև Փաշինյանը ու կայացրել որոշում՝ Վահե Գրիգորյանով բռնազավթել Բարձրագույն դատական իշխանությունը Հայաստանում: Այսինքն՝ իրականացնել հեղաշրջում և ԱԺ մեծամասնության աջակցությամբ երկրում հաստատել փաստացի դիկտատուրա:

Այս իրողությունը այլևս չպետք է անտարբեր թողնի Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին: Անհրաժեշտ է հանրային լայն համախմբում իշխանության վերջնական բռնազավթումը կանխելու համար:

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը պատրաստակամ է իր ակտիվ մասնակցությունը բերել քաղաքական ուժերի համագործակցության ձևաչափ ստեղծելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն խաղաղ, սահմանադրական ճանապարհով Փաշինյանին և նրա կլանին իշխանությունից հեռացնելուն:

«Ազգային համաձայնություն» կուսակցության
նախագահ՝ Արամ Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։