Յունկերը Թուրքիային խիստ միջոցներով է սպառնացել Կիպրոսի տնտեսական գոտում նրա գործողությունների պատճառով
Եվրամիությունը հնարավորինս արագ խիստ միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա անօրինական գործողություններիխ պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հունիսի լույս 21-ի գիշերը ելույթ ունենալով ԵՄ-ի՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Այն, ինչ անում Է Թուրքիան, անընդունելի Է: Գագաթնաժողովը խնդրեց Եվրահանձնաժողովին՝ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել: Եվ նա դա կանի: Եվ դրանք բնավ Էլ մեղմ չեն լինի»,-ասել Է Յունկերը՝ ընդգծելով, որ գագաթնաժողովում այդ հարցին մեծ ուշադրություն Է դարձվել:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին՝ Թուրքիայի նկատմամբ միջոցներ նախապատրաստել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա անօրինական գործողությունների պատճառով:
«Եվրոպական խորհուրդն ընդգծում Է այն լուրջ անմիջական բացասական ազդեցությունը, որը նման անօրինական գործողություններն ունենում են ԵՄ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների ողջ սպեկտրի վրա: Եվրախորհուրդը կոչ Է անում Թուրքիային դրսեւորել զսպվածություն, հարգել Կիպրոսի ինքնիշխան իրավունքները եւ ձեռնպահ մնալ նմանօրինակ ցանկացած գործողությունից:
Եվրախորհուրդը հանձնարարել Է Եվրահանձնաժողովին եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը՝ անհապաղ ներկայացնել համապատասխան միջոցառումների տարբերակներ»,-նշվում Է հայտարարության մեջ: ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են, որ լրջորեն անհանգստացած են Թուրքիայի գործողություններից:
«Եվրախորհուրդն ափսոսանք Է հայտնում, որ Անկարան մինչ այժմ չի պատասխանել այդ գործունեությունը դադարեցնելու ԵՄ-ի քանիցս արված կոչերին,-ասված Է հայտարարության մեջ:–ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պատրաստ Է արձագանքել համարժեք եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: