Քաղաքական

21.06.2019 13:50


Արցախի ՊՆ-ն հերքում է. ոչ մի կրակոց չի արձակվել

Արցախի ՊՆ-ն հերքում է. ոչ մի կրակոց չի արձակվել

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը