Քաղաքական

21.06.2019 13:27

«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում», -այսօր «Ազատության» խնդրանքով արձագանքելով Վահե Գրիգորյանի՝ երեկ Ազգային ժողովում արված հայտարարությանն, ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Երկու օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն, ում երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երեկ Ազգային ժողովում, հենց Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Վահե Գրիգորյանը նաև ասաց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են։

Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Եթե ինչ-որ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ, էս պահին ոչինչ չունեմ ասելու»։

Փաստաբան Վահե Գրիգորյանին հունիսի 18-ին խորհրդարանը ընտրեց 99 կողմ, 22 դեմ ձայներով: Նա մինչ այդ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։