Աշխարհ

21.06.2019 13:05


Վրացական կլինիկաներ է տեղափոխվել 240 վիրավոր

Վրացական կլինիկաներ է տեղափոխվել 240 վիրավոր

Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման և անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հայտարարությամբ՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի հետևանքով, ընդհանուր առմամբ, 240 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 80-ը ոստիկաններ են:

Թալակվաձեի խոսքով՝ նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել: Այս պահի դրությամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 102 վիրավոր, նրանցից 18-ը գտնվում են «Նյու հոսպիտալում», որոնցից երկուսը ենթարկվել են աչքի վիրահատություն: Մեկի վիճակը ծանր է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը