Աշխարհ

21.06.2019 12:55


«Խաղաղ մարդկանց գազով ու փամփուշտով ցրելը Սահակաշվիլիի ձեռագիրն է». Բախտաձե

«Խաղաղ մարդկանց գազով ու փամփուշտով ցրելը Սահակաշվիլիի ձեռագիրն է». Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ խաղաղ քաղաքացիներին գազով ու ռետինե փամփուշտներով ցրելը ոչ թե ներկա կառավարության, այլ Միխեիլ Սահակաշվիլիի ձեռագիրն է:

Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ նախկին իշխանության կողմից կառավարվող լրատվամիջոցներն են տարածում տեղեկատվություն, թե ոստիկանությունը խաղաղ բնակչության դեմ ուժ է կիրառում:

«Ուզում եմ Վրաստանի ցանկացած քաղաքացու ասել, որ հանգիստ լինեն. մենք միասին ու պատվով կհաղթահարենք այս մարտահրավերը, որից հետո վրացական պետությունը, վրաց ժողովրդարվարությունն ու սահմանադրությունն ավելի կուժեղանան», — ասել է Բախտաձեն՝ հավելելով, որ ոստիկանությունը գործել է օրինաչափ, պաշտպանել է պետությունը, հիմա ամենակարևորը տուժածների առողջությունն է:

Հիշեցնենք՝ Ռուսթավելիի պողոտայում բախումների հետևանքով, ըստ վերջին ոչ պաշտոնական տվյալների, մի քանի հարյուր մարդ է տուժել: Նրանց մի մասը ոստիկաններ են: Ակցիայի ընթացքում տասից ավեի լրագրող է տուժել: Մի քանի տասնյակ մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը