Լրահոս

21.06.2019 12:30


Լարված իրավիճակ Լոռիում. Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը

Լարված իրավիճակ Լոռիում. Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը

Լոռու մարզում այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 05։00-ից Շնող եւ Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ եւ «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը եւ արդարացիորեն բարձրաձայնում են իրենց խնդրի մասին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը, այն է՝ առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաեւ պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որեւէ մեկը հանդիպի իրենց հետ։

Տեղում է նաեւ Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որը գյուղացիներին վստահեցրեց, որ մինչեւ երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը եւ այդ օրը հստակ պատասխան կտա, եւ եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը եւս կկանգնի գյուղացու կողքին եւ հարցը կբարձրաձայնի։

Աղբյուրը հայտնում է, որ չնայած հորդառատ անձրեւին՝ բողոքի ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում բացել ճանապարհը։ Իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք չեն հասել աշխատանքի վայր ճանապարհի փակման պատճառով, ստիպված վերադարձել են իրենց տները։

Այս խորագրի վերջին նյութերը