Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանը երկարաձգել է պայմանագիրը Վիկտոր Սողոմոնյանի հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը շարունակելու է դասավանդել ՌԴ ԱԳՆ հանրահայտ МГИМО համալսարանում (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ):
«Ամփոփելով ուսումնական տարվա արդյունքները, հաշվի առնելով արծարծվող թեմաների արդիականությունն ու ուսանողների մեծ հետաքրքրությունը, մենք առաջարկեցինք պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը եւ շարունակել համատեղ աշխատանքը», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը։ Քիչ առաջ Վիկտոր Սողոմոնյանից տեղեկացանք, որ նա արդեն աշխատում է «դասընթացի փաստագրական բաղադրիչի նորացման ուղղությամբ»։
Ինչպես հայտնի է, անցած ուսումնական տարում Սողոմոնյանը նշված համալսարանում հանդես է եկել հատուկ դասընթացով («Քաղաքական իմաստների ձեւափոխումը ժամանակակից լրատվամիջոցների համակարգում»), որի ունկնդիրն էին քաղաքագիտության եւ միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների մագիստրանտները։ Դասընթացի շրջանակներում Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է վերջին 10 տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի կարեւոր հատկանիշների փոփոխությունները, պատմում է զանգվածային մշակույթի սյուժեների եւ հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու՝ սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի մեծացման մասին: