Աշխարհ

21.06.2019 10:40


Վրաց ընդդիմությունն այսօր կրկին ակցիա է նախատեսում (տեսանյութ, լուսանկարներ)

Վրաց ընդդիմությունն այսօր կրկին ակցիա է նախատեսում (տեսանյութ, լուսանկարներ)

Վրաստանի ընդդիմությունն այսօր՝ ժամը 19:00-ին, կրկին ակցիա է նախատեսում անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեի խոսքով՝ ակցիան կանցկացվի խորհրդարանի առջև:

«Ժամը 19:00-ին մարդիկ հավաքվելու են խորհրդարանի մոտ, քանի որ այստեղ ոչ քաղաքական կուսակցություններն են կարևոր, ոչ էլ քաղաքական գործիչները: Սա ժողովրդի պայքարն է այսպես կոչված իշխանության դեմ, որը վերածվել է ռեժիմի»,- հայտարարել է Վաշաձեն:

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի, դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ: «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը գտնվում է Ինգորոկվայի հիվանդանոցում, որտեղ ըստ աշխատակազմի՝ 40 ցուցարար է բուժում ստանում:

«Նրանք հիմնականում վնասվածքներ են ստացել ռետինե փամփուշտներից, իրար վրա նետած պլաստիկ շշերից, ինչպես նաև դանակի հարվածներից, որոնք ցուցարարներն էին կիրառում», — «Ալիք մեդիային» ասում է տուժածներից մեկի քույրը:

Քաղաքացիական ակտիվիստ Ռեզի Քարցիլաձեի հայրն է հիվանդանոցում: Նա կրծքավանդակի հատվածում ռետինե փամփուշտից ստացված վերք ունի:

«Այստեղ է հայրս: Ասացին, որ առավոտյան դուրս կգրեն, քանի որ վերքը պետք է մշակվի, թեև վտանգավոր ոչինչ չկա», — ասում է Ռեզին:

Ռուսթավելիի պողոտայում, որտեղ բողոքի ցույց էր տեղի ունենում, մի քանի մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը երկրորդ անգամ կիրառել է ուժ, որից հետո քաղաքացիները հեռանում են տարածքից:

ՌԴ-ի կոմունիստական կուսակցության պատգամավոր, վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է, որ վրացական կողմից երաշխիք են ստացել ասամբլեայի բոլոր անդամների անվտանգության համար:

«Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և վերջապես մենք գնացինք... Ասամբլեայի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմը առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերը, որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը», — հայտարարել է Գավրիլովը:

Հիշեցնենք, այն բանից հետո երբ Գավրիլովը զբաղեցրեց խորհրդարանի խոսնակի աթոռը և ռուսերենով ելույթ ունեցավ, Թբիլիսիում սկսվեցին բողոքի ակցիաներ:

Այս խորագրի վերջին նյութերը