Լրահոս

08.04.2010 15:42


Լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ավելացել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հայտնել են, որ այաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ, նախորդ տարիների տարեկան զեկույցների փոխարեն, եռամսյակային զեկույցներ են հրապարակվելու։

Ներկայացնելով առաջին եռամսյակի տվյալները՝  նշել են,  որ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ավելացել են: Եթե 2009թ. առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության երեք դեպք էր գրանցվել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում բռնության է ենթարկվել 5 լրագրող: Այս տարի արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման երեք դեպք' նախորդ տարվա երկուսի փոխարեն: Մեսրոպ Հարությունյանը լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերի ավելացումը պայմանավորել է քաղաքական իրավիճակի սրմամբ։ Մասնավորապես, ըստ փորձագետի, այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ կիրառված բռնության գրեթե բոլոր դեպքերը, բացի մեկից, տեղի են ունեցել հունվարին՝ թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունների ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը