Քաղաքական

21.06.2019 09:26

Փորձ է արվում ամենաանհեթեթ ձևով ձևախեղել Սահմանադրությունը․ Դավիթ Հարությունյան

Փորձ է արվում ամենաանհեթեթ ձևով ձևախեղել Սահմանադրությունը․ Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում մեկնաբանել է Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությունը։

«Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ մեկը համարեր հիմք, ապա դա նշանակում է, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է 2 Սահմանադրական դատարան։ Մեկը, որտեղ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել, և մեկ այլ ՍԴ, որտեղ ՍԴ դատավորներն են պաշտոնավարում։ Պարզ է, որ դա անհեթեթություն է։ Ավելին, երբևէ նման մեկնաբանություն չի էլ եղել անցած ողջ ժամանակահատվածում, հակառակ պարագայում արդեն վաղուց պետք է նշանակվեին ՍԴ դատավորները։ Հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված, փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը, ընդ որում՝ ամենաանհեթեթ ձևով, և ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ ստացվում է հասարակագիտական նոր երևույթ, երբ անհեթեթ մտքերը դառնում են հանրային քննարկման լուրջ առարկա»,-նշել է Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱԺ-ում Վահե Գրիգորյանը բացի երդում կարդալը, նաև ելույթ ունեցավ և իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։