Քաղաքական

21.06.2019 09:00

Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում. Արփինե Հովհաննիսյան

Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Արփինե Հովհանիսյանի խոսքով՝ չի կարող ողջ քաղաքական իշխանությունն առաջնորդվել մեկ անձի իրավական կարծիքով։

«Այո՛, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ իրավաբանի կարծիք, որքան էլ աբսուրդային, բայց կարծիք է։ Չի կարող մեկ անձի կարծիքը դրվել այլ պետական մարմինների գործողությունների հիմքում։ Նրանք կդառնան շարքային հանցագործներ։ Եվ վերջապես՝ բարոյական հարթության մեջ դիտարկենք երևույթը․ ինչո՞ւ Վահե Գրիգորյանն իր ընտրության ժամանակ չէր ասում իր այս մեկնաբանություն-կարծիքի մասին։ Իրեն առաջադրողը՝ Արմեն Սարգսյանը, տեղյա՞կ է այդ մասին, թե՞ ոչ, կիսու՞մ է այդ կարծիքը, թե՞ ոչ։ Վերջապես Միջազգային հանրության արձագանքը պատկերացնո՞ւմ են»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։