Աշխարհ

21.06.2019 08:03


14 ցուցարար և 38 ոստիկան է վիրավորվել Թբիլիսիում. ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին (տեսանյութ)

14 ցուցարար և 38 ոստիկան է վիրավորվել Թբիլիսիում. ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին (տեսանյութ)

Թբիլիսիում զանգվածային անկարգությունների և բախումների հետևանքով վիրավորվել է 14 ցուցարար և 38 ոստիկան, հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ըստ հայտարարության՝ իրավապահներն օգտագործել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։

Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության հատուկ ուժերը կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։

Իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքում սրվել է, երբ խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը:

Երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը, նիստին ներկա այլ պատգամավորներ բողոքի ակցիա են իրականացրել, ինչը այնուհետև շարունակվել է խորհրդարանի շենքից դուրս։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը